ՈՒղիղ ճամփեքից խոտորվել եմ ես, մոլորյալ եմ, Տե՛ր,
Անհուն մեղքերի ծովն եմ ես սուզվել, Տե՛ր, փրկեա դու ինձ,
Ինձ՝ մոլորյալիս Դու հետ դարձրու, Տե՛ր, օգնիր Դու ինձ,
ՈՒղիղ ճամփեքից խոտորվել եմ ես, մոլորյալ եմ, Տե՛ր:
Ոտքի կանգնեցրու, ճիշտ ճանապարհը ինձ ցույց տուր, ով Տե՛ր,
Մեղավորիս առջև դուռն ողորմության բացիր, ով իմ Տե՛ր, ողորմեա Դու ինձ,-
ՈՒղիղ ճամփեքից խոտորվել եմ ես, մոլորյալ եմ, Տե՛ր,
Անհուն մեղքերի ծովն եմ ես սուզվել, Տե՛ր, փրկեա դու ինձ:
Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ